Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեմ եմ»-ի փոխարեն պետք է պայքարեին արհեստակցական միությունները» (տեսանյութ)

Հասարակություն
ashxatavor

Հայաստանում աշխատավորների իրավունքները պաշտպանված չեն՝ կարծում է «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժման» ղեկավար Կարեն Թումանյանը: Ըստ նրա՝ Հայաստանում այսօր ամեն ինչ աղավաղված է. կա արհեստակցական միությունների պակաս։ Կարեն Թումանյանի խոսքով՝ «Դեմ եմ» խումբը կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարում հաջողությունների է հասնում, սակայն այդ խնդրի դեմ պետք է պայքարեին արհեստակցական միությունները։ Պաշտպանված չեն նաև աշխատանքային ժամերը՝ նկատում է «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժման» ղեկավարը։ Նրա դիտարկմամբ՝ այսօր աշխատավորները աշխատում են օրենսդրությամբ նախատեսված 8 ժամից ավելի՝ նույնիսկ 11 ժամ։ «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը նույնպես գտնում է, որ աշխատաժամերի տեւողությունը երկար է. « Ամբողջ աշխարհում մարդիկ իրավունք չունեն աշխատելու կամ աշխատեցնելու շաբաթական 48 ժամից ավել: Տարբեր երկրներում տարբեր է. օրինակ՝ Ֆրանսիայում առավելագույնը 35 ժամ է», - տեղեկացրեց Արմեն Պողոսյանը: Նա նշեց, որ մեր երկրում կա թաքնված զբաղվածություն, այդ աշխատողները տուժում են մի քանի կողմից. «Նրանց իրավունքները պաշտպանված չեն, նրանք թոշակ երբեք չեն ստանա»։