Հայաստանը կմիանա ԵՄ-ին միայն մեկ դեպքում (տեսանյութ)
Երեկ Մինսկում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Հայաստանի չմասնակցելը, քաղաքագետ Էդգար Վարդանյանը բացատրում է նրանով, որ Հայաստանը չի անդամակցում այդ կառույցնեին. «Բայց այն առումով, որ Հայաստանը մտնում է ՄՄ՝Հայաստանին պետք է հրավիրեին»,-«Այբ-Ֆե»-ի հյուրասենյակում ասաց քաղաքագետը։ Ըստ նրա՝ Հայաստանը ինքը պետք է շահագրգռված լինի, որպեսզի գնա այդ ՄՄ միանալու ուղիով եւ որոշումների կայացման գործընթացում դեր ունենա։ «Հայաստանը միակ երկիրն է խորհրդային տարածքում, որը որեւէ կերպով չի հակադրվել Ռուսաստանին, նրա կողմից հարկադրվող քաղաքականությանը։ Հայաստանը միակ երկիրն է, որ որեւէ բանից չի դժգոհել Ռուսաստանից»։ Էդգար Վարդանյանը հույս հայտնեց, որ ի վերջո Հայաստանը կվերադառնա ԵՄ.«Բայց դա կլինի այդ դեպքում, երբ կփոխվի դեֆակտո հաստատված ռեժիմը, բայց մոտ ապագայում՝ եթե այդ ռեժիմը չփոխվի, նման բան պետք չի ակնկալել»,-նշեց Էդգար Վարդանյանը։