Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շենավանցին Գեղամյանի փոփոխվելը հիշեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
fEeYNcNV6Ss

Նոր վարչապետ եւ կառավարություն, նոր ծրագրեր ու խոստումներ, այս ամենն Արագածոտնի մարզի Շենավանի բնակիչներին վաղուց արդեն չեն հետաքրքրում: Գյուղում արտագաղթին նպաստող պատճառները շատ են, խնդիրներն՝ անլուծելի։ Շենավանցիները վաղուց են հասկացել՝ իրենց խնդիրների լուծումը միայն իրենցից է կախված։ Բարձրաստիճան պաշտոնյաններն այստեղ հայտնվում են ընտրությունից ընտրություն, գումարներ բաժանում, իրենց ձայն տալու խոստում կորզում և հեռանում: Ի դեպ, շենավանցիները հիասթափված են ոչ միայն իշխանությունից, այլև նախկին եւ ներկա ընդիմությունից: Նրանց կարծիքով բոլորի նպատակը մեկն է՝ աթոռի հասնելը; «Արտաշես Գեղամյանն իրան ճղում էր, հիմա մի հատ փոքր պաշտոն են տվել, ձենը կտրել ա, Սերժ Սարգսյանի հետ հայրանունով է խոսում»,-ասում է բնակիչ Կառլեն Ավետիսյանը։ Մանրամասները տեսանյութում։