Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ը Հովիկ Աբրահամյանի նամակում սխալ էր գտել (տեսանյութ)

Քաղաքականություն
48307c31710f834186e600ac05b201da

«Մեր խմբակցությունը նամակ է ստացվել Հովիկ Աբրահամյանից, որտեղ առաջարկվում է քաղաքական փոխհամաձայնություն ձեռք բերել կուտակային համակարգի շուրջ»,- խորհրդարանում ելույթ ունենալիս ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Նա հիշեցրեց, որ Կոնգրեսը դեմ է կուտակային համակարգին. «Նախ ասեմ, որ փոխհամաձայնություն բառը գոյություն չունի, համաձայնությունը արդեն իմաստը լրացնում է, «փոխ»-ը այստեղ ավելորդ է։ Երկրորդ՝ մենք դեմ ենք այս առաջարկին, այնպես որ, մերժել ենք Հովիկ Աբրահամյանի առաջարկը»։ Նա նաև հավելեց, որ նոր կառավարությունը իրենց հավատ չի ներշնչում. «Վերջին օրերի կառավարության նշանակումը ցույց է տալիս, որ նախկին գիծը շարունակվում է, կրկին նշանակվում են կոռումպացված չինովնիկներ, հասարակության շրջանում ատելություն առաջացնող պաշտոնյաներ։ Այնպես որ, անտեղի է համագործակցել Սերժ Սարգսյանի գիծը շարունակող այս կառավարության հետ»,- ասաց պատգամավորը։