Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարկավոր է ընդունել կշտանալու օրենք» (տեսանյութ)

Քաղաքականություն
5ebc17a19e151e01405afc521b4088e4

Այսօր ԱԺ-ում հայտարարություններով հանդես եկավ ՕԵԿ-ը։ Առաջինը հայտարարություն անելու համար գրանցվեց ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ձայնը տալով պարոն Մարգարյանին, կատակեց. «Քանի որ արդեն ընդդիմություն եք համեցեք»։ Սկսելով իր ելույթը Հովհաննես Մարգարյանը ասաց. «ՕԵԿ-ը մշտապես հավատարիմ է մնալու իր սկզբունքներին՝ անկախ ընդդիմություն է, թե իշխանություն։ Այսօր տասնյակհազարավոր փոքր և միջին խանութներ պաշտպանվելու կարիք ունեն։ Մեզ համար անընդունելի է հասարակական, քաղաքական և տնտեսական ոլորտի կենտրոնացումը որոշ անհատների ձեռքում։ Մեծահարուստները շքեղության հարկ պետք է վճարեն յուրաքանչյուր մեքենայի համար։ Ի վերջո, որոշ անկուշտների համար հարկավոր է ընդունել կշտանալու օրենք»։ Այնուհետև պարոն Մարգարյանը անդրադարձավ ՕԵԿ-ի քաղաքական որոշմանը. «Ցանկանում եմ փաստել, որ մեզ համար կարևոր է ժողովրդի գնահատականը, ժողովուրդն է իմաստունը, և ժամանակը՝ արդար դատավոր։ Երկիրը փոքր է, բոլորը իրար ճանաչում են, բորենին երբեք աղավնի չի դառնում»,- ասաց նա՝ ավարտելով իր ելույթը: