A
A
«Աշոտյան, log out եղիր»
Հենց նոր Կրթության և գիտության նախարարության մոտ հավաքված ցուցարարներին մոտեցավ ԿԳ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը: Նա նշեց, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատրաստ է ընդունել կրթության և գիտության ոլորտի աշխատակիցներին և խնդրեց ակցիայի մասնակիցներին, որպեսզի նրանք բարձրանան ԿԳ նախարարի աշխատասենյակ: Ցուցարարները, սակայն, չհամաձայնեցին և պահանջեցին, որ ԿԳ նախարարը անձամբ իջնի և խոսի իրենց հետ: Րոպեներ հետո եկավ ԿԳ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, ով փորձեց խոսել ցուցարարների հետ: Նրանք ի նշան բողոքի պտտվեցին մեջքով և վանկարկեցին` «Աշոտյան, իջիր»: Նրանցից մեկը նույնիսկ բղավեց՝ «Աշոտյան, log out եղիր, ֆեյսբուքից դուրս արի և իջիր ներքև»: