Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայացել է «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի քաղաքային փուլը

Քաղաքականություն
0013

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի քաղաքային փուլը, որին մասնակցել է 13 դաստիարակ: Մրցույթի նախնական փուլն անցկացվել է վարչական շրջաններում: Մրցութային հանձնաժողովի անդամներն այցելել են մանկապարտեզներ և տեղում հետևել պարապմունքներին: Արդյունքների ամփոփումից հետո լավագույն դաստիարակներն արդեն քաղաքային փուլում ներկայացրել են իրենց գիտելիքներն ու հմտությունները: Հանձնաժողովի որոշմամբ՝ քաղաքային փուլի արդյունքներով Երևան քաղաքի «Տարվա լավագույն դաստիարակ» է ճանաչվել թիվ 91 մանկապարտեզի դաստիարակ Մերի Գրիգորյանը։ Վերջինս առաջիկայում կմասնակցի մրցույթի հանրապետական փուլին: Հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, շնորհավորելով բոլոր մասնակիցներին, մաղթել է նորանոր ձեռքբերումներ: Հաղթող դաստիարակին էլ հաջողություն է մաղթել մրցույթի հանրապետական փուլում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն