Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում կկազմակերպվի պաղպաղակ ուտելու մրցույթ

Հասարակություն
3f2e004dab57b8c9c3c4b10f97b352fd

Եթե դուք ձեզ համարում եք պաղպաղակի իսկական սիրահար և պարծենում, որ կարող եք անսահմանափակ քանակությամբ պաղպաղակ ուտել, ապա մենք ձեզ հնարավորություն կտանք ստուգել ձեր ուժերը և արժանանալ մրցանակի։ Ani Product-ը կազմակերպում է պաղպաղակ ուտելու մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել 15 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները։ Դրա համար պետք է ուղարկել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ կցելով ձեր լուսանկարը, անձնական տվյալները (ծննդյան թիվ, հասակ, քաշ), ինչպես նաև տեղեկացնել, եթե առկա է հիվանդություն։ Նշեք նաև հեռախոսահամար։ Նամակներն ընդունվում են մինչև մայիսի 23-ը։ Մրցույթը տեղի կունենա մայիսի 25-ին։