Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ պատվիրակությունը՝ Չինաստանում

Պաշտոնական
e69ddac71997681ffe17e7cf105fa17b

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հրավերով ապրիլի 21-25-ը այցելել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն : Այցի շրջանակներում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ տիկին Չժաո Շաոխուայի և նրա գլխավորված պատվիրակության անդամների, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային բաժնի վարիչի տեղակալ պարոն Չժոու Լիի, ինչպես նաև Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ պարոն Լի Բաոդունի հետ: Այցի ընթացքում խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Չինաստանի հարավում գտնվող Ցզիանսու մարզ, որտեղ հանդիպել է Նանկինի փոխքաղաքապետ տիկին Խուա Ցզինի և վերջինիս ղեկավարած պատվիրակության անդամների, ինչպես նաև Ցզիանսու մարզի ժողովրդական ներկայացուցիչների ժողովի փոխնախագահ պարոն Գուն Պիսիանի և նրա ղեկավարած պատվիրակության անդամների հետ: Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը ելույթով հանդես է եկել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովում` անդրադառնալով հայ-չինական միջխորհրդարանական հարաբերություններին, ինչպես նաև երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթական և այլ ոլորտներում երկկողմ հարաբերություններին: Հանդիպումների ընթացքում քննարկվել են տնտեսական համագործակցության,միջռեգիոնալ գործակցության և հումանիտար ոլորտին առնչվող մի շարք ծրագրեր և նախաձեռնություններ : Ապրիլի 24-ին պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել և հիշատակի տուրք մատուցել Նանկին քաղաքի հուշահամալիրում : Հարգանքով, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով