«Գլենդել Հիլզ»-ը չկատարեց աղետի գոտու իր պարտավորությունը. Փաստինֆո
Կառավարության առաջիկա նիստի օրակարգ ներկայացված նախագծից պարզ է դառնում, որ «Գլենդել Հիլզ» ընկերությունն այդպես էլ չկատարեց աղետի գոտու շինարարության իր ստանձնած պարտավորությունը: 2009թ. հուլիսի 23-ին կառավարության հետ կնքված պայմանագրով՝ ընկերությունը ստանձնել էր աղետի գոտու մի շարք բնակավայրերում` Ախուրյան գյուղում, Սպիտակ, Վանաձոր և Գյումրի քաղաքներում բազմաբնակարան շենքերի ու բնակելի տների կառուցման պարտավորություն: Ընդ որում, ծրագրով նախատեսված վերջին բնակարաններ արդեն 2013-ին պետք է հանձնված լինեին 1988-ի երկրաշարժի հետևանքով արդեն 26 տարի անօթևան մնացած ընտանիքներին: Բայց պարզվում է, որ «Գլենդել Հիլզ»-ն այդպես էլ չկատարեց իր պարտավորությունը, և հիմա կառավարությունը մտադիր է ընկերության հետ կնքված պայմանագրում որոշ փոփոխություններ կատարելով լուծել կիսատ մնացած բնակարանների կառուցման հարցը: Նախագծի այլ մանրամասներ, թերևս, պարզ կդառնան արդեն ապրիլի 30-ին կայանալիք նիստում, երբ քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանը կառավարության հավանությանը կներկայացնի որոշման նախագիծը: Իսկ մինչ այդ նշենք, որ նախկինում կնքված պայմանագրով ծրագրի արժեքը հաշվարկված էր 33 772 226 360 դրամ` ներառյալ հարկերը, տուրքերը, գույքի գրանցման հետ կապված բոլոր ծախսերը Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում