Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սթարը» փոխհատուցելու գումար չունի՞ (տեսանյութ)

Տնտեսություն
b45c6144adf27480ade02fba48150b01

Սնանկ ճանաչված «Սթար» սուպերմարկետների ցանցից տուժածներն այսօր հրավիրվել էին սնանկության գործով պարտատերերի առաջին ժողովին։ «Սթար Դիվայդ» ընկերությունն իր 165 պարտատերերին պարտք է շուրջ 11 մլրդ 292 մլն 678 հազար 339 դրամ։ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արմեն Սարգսյանը չի հերքում, որ ընկերությունը պարտավոր է մարել իր պարտքերը, սակայն այս պահին դա անհնար է. «Այս պահի դրությամբ «Սթարը» չունի բավարար գույք, որպեսզի մարի պարտատերերի ամբողջ պարտքը»։ Պարտատերերից «Բորոդինո» գործարանի փոխտնօրեն Սիսակ Աղայանի տվյալներով՝ այսօր «Սթար»-ի բաժնետերերը բավականին լայն գործունեություն են ծավալում. «Դա «Կրպակ» սուպերմարկետն է։ Հանրապետությունում այդ պրակտիկան շատ է ընդունված։ Ամբողջ ունեցվածքը բաժանում են ուրիշին, ներկայացնում են, որ ունեցվածք չունենք, սնանկ ենք»։