Ակցիայի կազմակերպիչները չներկայացան Ազատության հրապարակ (տեսանյութ)
Այսօր Ազատության հրապարակում հավաքվել են մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, իրավապաշտպաններ, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ իր համակիրների հետ, բողոքի ձայն բարձրացնելու ընդդեմ Մաքսային միության։
Հիշեցնենք, որ նախաձեռնությունը ֆեյսբուքյան է, եւ բոլոր հավաքվածները ակցիայի մասին իրազեկվել են Ֆեյսբուքով։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ հավաքվածները պետք է երթով շարժվեին ՌԴ դեսպանատուն, սակայն հենց նոր պարզ դարձավ, որ կազմակերպիչները՝ «Արարարում եմ» երիտասարդական նախաձեռնությունը, չի ներկայացել ակցիային։
Հավաքվածները տեղեկացրին, որ սեփական նախաձեռնությամբ հանդես կգան՝ մայիսի 18-ին ակցիա կկազմակերպեն եւ երթով կշարժվեն դեպի ՌԴ դեսպանատուն։ Ինչն է պատճառը, որ կազմակերպիչներն անհետացել են. հարցին իրավապաշտպան Արթուր Սաքունցը պատասխանեց. «Այո, դա շատ տարօրինակ է, բայց չեմ ուզում նախապես գնահատականներ տալ, մենք կպարզենք, թե ինչ է սա նշանակում»։