Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԵԿ-ը կողմ քվեարկեց

Քաղաքականություն
97cf3f2d7eadfdc80584593b26cde309

51 կողմ, 62 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն քվեարկեց չորս ոչ իշխանական ուժերի ներկայացրած նախագիծը՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ կարմիր գծանշանների, տեսանկարահանող անվտանգության սարքերի վերաբերյալ: Մինչ այդ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը 20 րոպե ընդմիջում պահանջեց՝ խմբակցությունների հետ եւս մեկ անգամ քննարկելու հարցը: Նա հայտարարեց նաեւ, որ չորս ուժերով անգամ գնացել են փոխզիջման՝ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը հետաձգել մինչեւ սեպտեմբեր: Ընդմիջումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար եւ ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ նկատեց՝ եթե ՀՀԿ-ն կողմ լիներ իրենց նախաձեռնությանը, դա կնշանակեր անվստահություն սեփական կառավարությանը. «Սա վկայում է ապակառուցողական դիրքորոշման մասին»: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ իրենք գնացին կոմպրոմիսի, եւ տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ մտածելով, թե հարցին լուծում կգտնեն. «Սակայն մենք մնացինք մեր այն համոզմանը, որ ոչինչ էլ չփոխվեց, ու մենք կողմ ենք քվեարկելու ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք կողմ են լինելու, ու իրենց առաջարկած կոմպրոմիսը շատ տրամաբանական էր. «Կարծում եմ, պարոն Շարմազանով, դուք օրակարգ եք խախտում, քանի որ ընդմիջումից հետո անմիջապես քվեարկության եք դնում հարցը»: «Ոչ մի խախտում էլ չի եղել»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ վստահեցնելով՝ պատրաստ են հարցը քննարկել Կառավարության աշխատանքային խմբի հետ: Ի դեպ, արդեն ընդդիմություն դարձած ՕԵԿ-ը եւս կողմ քվեարկեց չորս ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանը: