A
A
Ներկայացվել է Ֆինանսների նոր նախարարը (տեսանյութ)
Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆինանսների նախարարության աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին։ «Համոզված եմ, որ պարոն Խաչատրյանի գիտելիքներն ու փորձը կնպաստեն, որպեսզի մենք շարունակենք այն բարեփոխումները, որոնք իրականացվում են: Այս համակարգում մենք փորձելու ենք լուրջ կառուցվածքային փոփոխություններ կատարել: Ունենք լուրջ մարտահրավերներ և ես համոզված եմ, որ բոլորս միասին դրանք հաղթահարելու ենք»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը նշել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում հավաքվել է պրոֆեսիոնալ թիմ և համոզմունք հայտնել, որ նորանշանակ նախարարի առջև դրված խնդիրները կիրականացվեն: