Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրահավաք Նյու Յորքում Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
usarmenia

Ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված բազմահազարանոց հանրահավաք տեղի ունեցավ Նյու Յորքի հանրահայտ «Թայմս Սքվերում»։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։ Եգչախմբի կատարմամբ հնչեցին ԱՄՆ և ՀՀ օրհներգերը։ Հանդիսությունը բացեց Մեծի տանն Կիլիկիո ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը։ Ներկաները ջերմությամբ ընդունեցին կոնգրեսականներ Ֆրանկ Փալոնեի, Կարոլյան Մալոնեի, սենատոր Չաք Շումերի, պրոֆեսոր Դենիս Փափազյանի, Նյու Յորքի քաղաքապետարանից Փոլ Վալոնեի, ինչպես նաև հայ և ամերիկացի ճանաչված քաղաքական գործիչների ելույթները։ Հանրահավաքի մասնակիցները ծափողջույններով դիմավորեցին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների նախագահ Ռոբերտ Մենենդեսին։ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 25 տարվա ընթացքում առաջին անգամ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը՝ կոչ անելով Սենատին այն հաստատել։ «Ինձ համար, բարի կամքի յուրաքանչյուր մարդու համար կա պարզ մի ճշմարտություն, որ ցեղասպանությունը ցեղասպանություն է։ Այն որևէ այլ կերպ արտասանել հնարավոր չէ»,- իր ելույթում շեշտեց սենատոր Ռոբերտ Մենենդեսը։ Հանրահավաքը փակվեց ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հայրական աղոթքով։ ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Նյու Յորք Լուսանկարները՝ հեղինակի usarm senator NYC NY gen apr aa 24