Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օբամա. «Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է համատեղ գործեն Ռուսաստանի դեմ»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
3A96A714-3FFD-437E-B74B-AB39B7775FFC_w640_r1_s_cx0_cy2_cw0

Ամերիկայի Ձայն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է գործեն համատեղ՝ Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայում իրականացվող գործողությունների պատճառով պատժամիջոցներ ընդունելու հարցում:   Նախագահ Օբամայի համաձայն, Ռուսաստանի կողմից իրականացվող գործողությունները վտանգում են Ուկրաինայի անկախությունն ու ինքնիշխանությունը:   Միացյալ Նահանգների նախագահը Մալայզիայում ունեցած իր ելույթի ընթացքում ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է դիմեն միասնական գործողությունների՝ ցուցադրելու համար Ռուսաստանին, որ պատժամիջոցներ ձեռնարկելիս աշխարհը համատեղ է գործում:   ԱՄՆ-ի նախագահը հիշեցրել է, որ Ուկրաինայում ծավալված ճգնաժամի լարվածությունը նվազեցնելու նպատակով Ռուսատանի հետ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն «Ռուսաստանը մատը մատին չի խփել՝ այս հարցում օժանդակություն ցուցաբերելու համար»:   ԱՄՆ-ի արտգործնախարարության համաձայն, արտգործնախարար Ջոն Քերրին շաբաթ օրը պահանջել է, որ Ռուսաստանը առանց որևէ նախապայմանների օժանդակի Ուկրաինայի արևելքում զինյալների կողմից ձերբակալված ԵԱՀԿ-ի դիտորդների ազատ արձակմանն ուղղված ջանքերին:   Այս պահանջը, ըստ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության, արտգործնախարար Քերրին ներկայացրել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:   Մոսկվան իր հերթին ասել է, թե «ձեռնարկում է իրավիճակի կարգավորմանն ուղղված բոլոր քայլերը»՝ միաժամանակ մեղադրելով Ուկրաինայի իշխանություններին ձերբակալված դիտորդների խմբի անվտանգության ապահովման գործում թերանալու մեջ: