A
A
ՊԵԿ նախագահին ազատեց եւ դարձրեց նախարար
Հրամանագիր Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 124-րդ կետը՝ որոշում եմ. Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից»,-ասված է Սերժ Սարգսյանի հրամանագրում։ Մեկ այլ հրամանագրով՝ նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար: