Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարային շենքերի բնակիչներին են հանդիպել

Քաղաքականություն
00

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ: Քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Վահե Նիկոյանը, ներկայացնելով 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրի շրջանակում վերոնշյալ շենքի խնդրի լուծման հնարավոր տարբերակներն ու լուծումները, ընդգծել է, որ քաղաքապետարանը պատրաստ է լսելու և քննարկելու նաև բնակիչների առաջարկները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցի վերջնական լուծման տարբերակի ընտրության նպատակով առաջիկայում կազմակերպել ևս մեկ հանդիպում:  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն