Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ. Գալուստ Սահակյանը՝ ԱԺ նախագահ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
cc3c8ffc56d27b9263b34c7e2c28ab2c

ՀՀԿ ԳՄ 1,5 ժամ տեւած նիստից հետո, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ այսօր նիստի ժամանակ որոշվել է ԱԺ նոր նախագահի անունը։ Սերժ Սարգսյանի առաջարկով՝ ԱԺ նոր նախագահը կլինի ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը։ «ԳՄ ընթացքում քննարկեցին եւ հավանության արժանացրեցինք ԱԺ նախագահի մեր թեկնածուի հարցը եւ ներկայացրինք խորհուրդին։ Կուսակցության խորհուրդը միաձայն որոշեց երկուշաբթի ԱԺ նախագահին ներկայացնել Գալուստ Սահակյանին»,-ասաց նա։ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հարց չեն քննարկել, ինչպես նաեւ՝ կառավարության անդամների եւ ԱԽՔ ղեկավարի հարցերը չեն քննարկել: Պարոն Շարմազանովը նշեց, որ մինչեւ մայիսի երեքը ժամանակ ունեն՝ կառավարության կազմը վերջնականապես հաստատելու համար։ Շարմազանովը նաեւ հայտնեց, թե նախարար դարձած Դավիթ Հարությունյանին ովքեր են փոխարինելու երկու պաշտոնում։ ԱԺ Պետաիրվական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է նշանակվելու հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը։ Իսկ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար կլինի ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնացել Հովիկ Աբրահամյանի` ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն` Ազգային ժողովի նախագահի պաշտոնում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է պատգամավորներին: Ազգային ժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: