A
A
Դատավորին հայտարարվել է նախազգուշացում
2014 թվականի ապրիլի 25-ին կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը։ Ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 161-րդ հոդվածով, Արդարադատության խորհուրդը որոշել է ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի միջնորդությունը բավարարել։ Ըստ այդմ՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արթուր Սմբատյանին հայտարարվել է նախազգուշացում։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմը։