Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սեւանը ջրամբար չէ.Աստված է ստեղծել»

Քաղաքականություն
16c15aec46d5c0273a24a4259de7b07a

Սեւանա լճի գոյությանը վտանգ է սպառնում: Այսօր ահազանգեց բնապահպան Գագիկ Սուխուդյանը: Անդրադառնալով Սեւանա լճից տարեկան 240 մլն խմ ջուր բաց թողելուն՝ նա ավելացրեց, որ եթե օրենքը ընդունվի, հինգ տարվա ընթացքում կունենանք 30-40 սմ անկում: «Սեւանը ջրամբար չէ, մենք չենք կարող բացել կամ փակել, մենք չենք ստեղծել, Աստված է ստեղծել»,-այսօր հիշեցրեց նա: Նրա խոսքերով՝ կան մարդիկ, ում ձեռնտու է, որ Սեւանը չբարձրանա, օրինակ՝ ափամերձ տնտեսություններին, նաեւ պետությունն էլ պատրաստ չէ, քանի որ երբ ջրի մակարդակը բարձրանա, ավտոճանապարհների, լարերի, ինչպես նաեւ տնտեսությունների տեխափոխման անհրաժեշտություն կառաջանա: Բնապահպանը համոզված է, որ դրական չափանիշը չի պահպանվելու: « Եթե Որոտանն ու Արփա- Սեւանը չաշխատեն, հույսը դնելո՞ւ ենք եղանակի վրա»,- հարց է տալիս նա՝ եւ ավելացնում, որ Սեւանը կսկսի ճահճանալ: Վերջինս Սեւանի համար մահացու է համարում նաեւ տարեկան հիսուն հազար տոննա ձուկ աճեցնելը: «Այդքան տոննա արհեստական կեր է լցվելու Սեւան, ուրեմն ինչ փորձությունների է ենթարկվելու Սեւանը»,- ահազանգում է բնապահպանը: Ի պաշտպանություն Սեւանի՝՝ բնապահպանը երեկ մասնակցել է Սեւանում անցկացված քայլերթին եւ ցավում է, որ այնտեղի բնակչությունը պասիվ է եղել: