Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
artur11

Ինձ ասում են` վեց պատգամավորով ուզում էիր դառնալ վարչապետ: Մենք վեց հոգի չէինք, մենք 76 հոգի էինք,- մամլո ասուլիսում նշեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Նա հաջողություն մաղթեց ՀՀԿ-ին՝ անդրադառնալով նաեւ մի քանի հարցի։ Ըստ նրա՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականն էլ հրատապ էր, եւ նույնիսկ ուշացած ։ Իսկ սահմանադրական բարեփոխումները չի կարծում, որ անհրաժեշտություն է: «Չեմ կարծում, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է իր համար: Սերժ Սարգսյանի հետ մենք ընկերներ ենք, բայց ամեն մեկս գնում ենք մեր ճանապարհով, մեր տեսլականները նույնը չեն»,-ասաց նա՝ վստահեցնելով, թե քննադատելու է բոլոր այն քայլերը, որոնք կհամարի սխալ: Արթուր Բաղդասարյանը շեշտեց,որ քաղաքականության մեջ չեն հավակնում որեւէ մեկի տեղը զբաղեցնել, կաշկանդված չեն որեւէ մեկի հետ համագործակցությամբ, այդ թվում քառյակի ուժերի հետ: Հովիկ Աբրահամյանին չի պատրաստվում դեռ քննադատել . սպասելու են կառավարության 100 օրվան։ «Իմ նախկին գործընկերների հետ շփումները կպահպանեմ ԱԽ-ում, քանի որ ՀԱՊԿ-ի ակադեմիայի նախագահն եմ: Ես Սերժ Սարգսյանի հրաժարականը չեմ պահանջի. ինքն է իր հեռանալու մասին հայտարարել »,- ասել է նա։ Նա նաեւ առողջ գործընթաց է համարում իշխանությունից ընդդիմություն անցնելը: «Ինձ հարցնում են, նույն գետը երկրորդ անգամ ոնց եք մտնում. Շվեդիայում եւ այլուր էդպես միշտ է լինում»,- նշեց նա։ Արթուր  Բաղդասարյանը չի  բացառում, որ 2018-ին կառաջադրի իր  թեկնածությունը, բայց մինչեւ այդ շատ ջրեր կան հոսելու. « Ասում են, ես պայմանավորվել եմ իշխանությունների հետ: Ո՞ւմ հետ ենք պայմանավորվում, մի մարդու հետ, որը հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից»