A
A
Սեւանի համար քայլեցին երկու ժամ
Մոտ 2 ժամ Սեւանի փրկության համար «SOS Սեւան» նախաձեռնող խումբը Սեւան քաղաքի միջով քայլեց դեպի «Սեւան» ՀԷԿ-ի տարածք։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, երթի ընթացքից շատ գոհ են եւ երիտասարդներն էլ ակտիվ էին։ Նախաձեռնող խումբը նպատակ ուներ հանրությանը տեղեկացնել, որ Սեւանին երկու ծրագիր է սպառնում։ Առաջինը, որ Սեւանա լճից բացթողումները 5 տարվա ընթացքում կավելանան 40 %-ով, ուստի լիճը կսկսի ճահճանալ։ Եւ երկրորդը՝ Սեւանա լճում արհեստական կերերի հաշվին պետք է աճեցվի տարեկան 50.000 տոննա ձուկ։ Սակայն ակցիան այսքանով չի ավարտվելու։ Սեւանի ճակատագրով մտահոգ քաղաքացիներն ապրիլի 28-ին կհավաքվեն ԱԺ-ի դիմաց։ Ի դեպ, Սեւանա լճի վերաբերյալ Հովիկ Աբրահամյանին ուղղված բաց նամակի տակ հավաքվել է 1233 ստորագրություն։