Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքահայ գործիչները`Էրդողանի ուղերձի մասին. ermenihaber.am

Քաղաքականություն
f5b2835d722bab0f87984da9b6466cdb

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձին արձագանքել են ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացի գրող Մասին Քյուրքչուգիլը և «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրես»-ի գործադիր խորհրդի անդամ Գարո Պալյանը: Թուրքական «Ռադիքալ» պարբերականին տված մեկնաբանությունների մեջ նրանք մատնանշում են Էրդողանի ուղերձի բացասական կողմերը: Մասիս Քյուրքչուգիլը նկատել է տալիս, որ Էրդողանի հայտարարության մեջ արտացոլված են արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի` ավելի վաղ հնչեցրած մոտեցումները: Ուշագրավ է համարում այն, որ մինչև այժմ իրենց ընդդիմախոսներին «հայրենիքի դավաճան» պիտակավորող իշխանություններն այս անգամ կարծես թե զերծ են մնացել հարձակողական ոճից: Իսկ ուղերձի բովանդակության առումով Քյուրքչուգիլը ոչ մի դրական տեղաշարժ կամ առաջընթաց չի տեսնում: «Դա կրկնությունն է այն բանի, ինչը Դավութօղլուն դիվանագիտական մեթոդներով ասել էր»: Ավելին՝ այստեղ