Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեռնիկ Ալեքսանյանը ոգեւորված է. ինչ կանի նա ԱԺ-ում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ed8681de76ec7a21dfbae524617489be

Պատգամավորի աշխատանքը հոգեհարազատ է հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանին։ «Երբ իմացա, որ կրկին պատգամավոր եմ դառնալու, ոգեւորվեցի։ Քանի որ պետական որեւէ տեղ չէի աշխատում»,- «Ա1+»-ին ասաց ԱԺ հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։ Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն դադարեցրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները եւ պատգամավոր դարձավ ընտրացուցակի հերթական՝ 113-րդ հորիզոնականը զբաղեցնող Լեռնիկ Ալեքսանյանը։ Նա մինչ պատգամավոր դառնալը զբաղվել է գյուղատնտեսությամբ։ Պատգամավորի խոսքով՝ ինքն ապրում է Արարատի մարզի Արարատ գյուղում, եւ իր բիզնեսը գյուղատնտեսությունն է։ Պատգամավորի առաջին գործը կլինի ԱԺ գնալը եւ ճշտելը, թե որ հանձնաժողովում է աշխատելու։ Նա ԱԺ-ում առաջնորդվելու է մեկ սկզբունքով, ավելի լավ է շատ աշխատանք կատարել եւ ամբիոնից քիչ խոսել։ «ԱԺ-ն ավելորդ խոսելու համար չէ»,- ասում է Լեռնիկ Ալեքսանյանը։ Նա միաժամանակ հիշեցրեց, որ ուշ թե շուտ տարիքով հանրապետականները իրենց տեղը զիջելու են երիտասարդներին։