Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն ուզում է նույնությամբ թողնել հակասահմանադրական դրույթներով օրենքը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
5899e1e0ae542379c086bd0553ef39af

Այսօր ԱԺ-ում հանդիպել են ոչ իշխանական 4 ուժերը եւ քննարկել կուտակային կենսաթոշակային օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Այս մասին հանդիպումից հետո ԱԺ-ում լրագրողներին ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը. «Որոշել ենք, որ հանդես ենք գալու նախաձեռնությամբ՝ կուտակայինի օրենքում փոփոխություն կատարելու մասին: Քառյակը ունի առաջարկներ կուտակային կենսաթոշակների օրենքում փոփոխությունների հետ կապված, այդ նպատակով ստորագրահավաք ենք անցկացնելու՝ արտահերթ նիստ սկսելու համար։ Հուսով ենք, որ նիստը կկայանա»։ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը պայմանավորվել են հայտարարել, որ քառյակը գործում է` ի հեճուկս «չար գուշակողների»։ «Ա1+»-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ չի կարող պատասխանել ՍԴ որոշման հետ կապված օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցին։ Հարցին շուտով կանդրադառնա մասնագիտական խումբը։ Իսկ ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանն ասաց, որ իրենց նպատակն է օրենքը թողնել այնպիսին, ինչպիսին որ կա։