Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարության անմտությունը համախմբեց մարդկանց»

Քաղաքականություն
21

«Եթե մեր հայրենի կառավարությունը լիներ ադեկվատ, եթե էդ անմտություննեը չաներ, երբեք, գոնե մոտակա աագայում մենք չէին արթնանա և տեսնի, թե ինչ է կատարվում մեր երկրի հետ, ոնց է միջազգային օլգարխիկ համակարգերի համար Հայաստանի վերջին կոպեկը փորձ կատարվում վերցնել և տանել դուրս»,- քիչ առաջ «Դ!եմ եմ»-ի հանրահավաքում հայտարարեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձենարկությունների միության գործադիր տնօլրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով` այդ անմտությունը բերեց նրան, որ համախնբվեցին ոչ մի աշխատողները, այլև գործատուները, ընդ որում ոչ թե առանձին-առանձին, այլև իրար հետ, որը աշխարհում շատ քիչ տեսնված մի բան է: Կարեն Վարդանյանն ընթերցեց ապրիլի 8-ին բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող շուրջ 60 ընկերությունների հավաքի արդյունքում ընդունված հայտարարությունը, ըստ որի` աշխատողների աշխատավարձից արտադիր վճարումներ չեն կատարելու և չեն փոխանցելու: Վարդանյանի խոսքով` ժողովրդի լավագույն հատվածը այսօր ցույց է տալիս, որ կարելի է համախմբվել և իր իրավունքները պաշտպանել, և հազարները հետևելու են այս օրինակին և ոչ թե կոչին, և սա է ձևը` երկիր դանալու: Նա հիշեց, որ 25 տարի առաջ այս նույն հարթակում կանգնած էր Մովսես Գորգիսյանը, ով ասում էր` «Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու»: Հավաքվածները ծափահարեցին այն գործատուներին, ովքեր այնքան խիզախ են, որ կանգնած են իրենց աշխատողների կողքին։ “Dem Em” civil initiative holds a rally near Matenadaran