Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան հայտնվել է գետում

Հասարակություն
a74bba0b233fffe262178a272c7ed702

Ապրիլի 10-ին, ժամը 04.44-ին տեղեկություն Է ստացվել, որ Հ-28 միջհամայնքային ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան 2-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել է գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ <Վոլսֆագեն գոլֆ> մակնիշի 35ՏՍ486 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել է գետում, ինչից ուղևորներ Մ. Պ.-ը (ծնվ. 1988թ.), Ա. Վ.-ը (ծնվ. 1985թ.), Հ. Վ.-ը (ծնվ. 1990թ.) և Ա. Պ.-ը (ծնվ. 1990թ.) հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետակից: