Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուդոլֆ Խառատյանի ճակատագիրը՝ նոր տնօրենի ձեռքու՞մ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
opera1

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում  նոր տնօրենի նշանակումը   չհանդարտեցրեց մթնոլորտը։ Դեռ մեկ շաբաթ առաջ  բոլորը քննարկում էին գլխավոր բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյանի դեմ ստորագրահավաքը։ Թեժ թեմային այսօր ավելացել է նաեւ թատրոնի նորանշանակ տնօրենի  ով լինելու հարցը։ Թեկնածուների ցուցակում անակնկալ հայտնված Անդրանիկ Արզումանյանը, ով ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր,  թե ընտանեկան պատճառներով է վերադարձել արտասահմանից, դարձավ թատրոնի տնօրեն, ինչը վրդովեցրեց շատերին։ Նրանցից մեկը ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն է։ Մեզ հետ հեռախոսազրույցում նա դժգոհեց, որ նոր տնօրենը մասնագիտությամբ արեւելագետ Է, չգիտի, թե ինչ է կատարվում թատրոնի բեմում եւ վերջապես Հայաստանում չի ապրել. «Մրցույթի այդ հարցերը պետք է ճշտեին և պատասխանողը հաղթեր, այո՞։ Այդ տղան հաղթել է փաստորեն: Այսինքն՝ յուրաքանչյուր ոք, ով կարող էր սերտել այդ պարզունակ հարցերը և պատասխան տալ, կարող էր օպերայի տնօրեն դառնալ», - նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում