A
A
Լեւոն Զուրաբյան.«Սերժ Սարգսյանը ցուգցվանգի մեջ է»
Լեւոն Զուրաբյանը համաձայն չէ քաղաքական որոշ գործիչների այն տեսակետին, թե Տիգրան Սարգսյանին հրաժարականի մղելով Սերժ Սարգսյանն ընդդիմությանը, շախմատային լեզվով ասած, մատ արեց: «Եթե շախմատային տերմինով խոսանք, Սերժ Սարգսյանը հայտնվել է ցուգցվանգի մեջ, իսկ մեր երկիրը ցեյտնոտի մեջ»,-այսօր ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը: Հիշեցնենք, ցուգցվանգը շախմատում այն իրավիճակն է, երբ հակառակորդի ցանկացած քայլը հանգեցնում է պարտության: Իսկ ցեյտնոտը ժամանակի պակասն է, որը հակառակորդին մատնում է խուճապի եւ ստիպում սխալ քայլեր անել: