Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեմ եմ»-ի անդամները մտան Ֆինանսների նախարարություն (տեսանյութ)

Քաղաքականություն
dem3

Ֆինանսների նախարարության մոտ բողոքի ակցիա անցկացնող «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը կոչերով հանդես գալուց հետո հայտարարեց, որ 10 րոպե ժամանակ է տալիս ֆինանսների նախարարությանը՝ իջնել ներքեւ եւ լսել իրենց պահանջները, այլապես իրենք կդիմեն կոնկրետ քայլերի։ 10 րոպե անց նախաձեռնության 3 անդամներ պահանջեցին ոստիկանությունից թույլ տալ մտնել նախարարության շենք, քանի որ իրենք նամակ-պահանջ ունեն հանձնելու նախարարի պաշտոնակատարին։ Արդյունքում դա նրանց հաջողվեց, նախաձեռնության 3 անդամներ նամակը տարան ներս։ Հիշեցնենք, որ «Դեմ եմ»-ը պահանջում է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները կիրառել եւ իրենցից պահումներ չկատարել մինչեւ սեպտեմբերի 30-ը։ dem3