Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարսի ավտոճանապարհը բաց է միայն 30 նստատեղով մեքենաների համար

Հասարակություն
122995e8ae5b1b34f9e9876fbb5edfc0

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 9-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: