Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջնորդվել ՍԴ որոշումով, եւ ոչ՝ որոշման մեկնաբանություններով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
SD-voroshum-kensatoshak1

Կուտակայինի համար նախատեսված գումարը չվճարելու մասին արդեն հայտարարել է «Անտարես» ընկերությունը` նշելով, որ դա հերոսություն չէ. «Մեր պարտավորությունն ենք կատարել։ Սահմանադրական դատարանի որոշումը ասում է, որ առանց ՀՀ քաղաքացու համաձայնության չենք կարող նրա գույքը, սեփականությունը որևէ ձևով տնօրինել»,- ասաց հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին ի սկզբանե դեմ էին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունները։ Միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը վստեհցնում է՝ պայքարը շարունակելու են միասնական ուժերով. «Մենք կոչ ենք անում այլ ասոցիացիաներին, այլ ընկերություններին միանալ մեզ, սկզբունքորեն մենք պատրաստ ենք աշխատել իրենց հետ»: Ոլորտի մասնագետները հանրությանը խորհուրդ են տալիս առաջնորդվել Սահմանադրական դատարանի որոշումներով, եւ ոչ թե այդ որոշման վերաբերյալ իշխանությունների մեկնաբանություններով: