Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ կառավարությանը կպարտադրեն թափանցիկ աշխատել

Քաղաքականություն
լեվոն

Հայաստանի կառավարությունը, միանալով «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնությանը, պարտավոր է ավելի թափանցիկ եւ հաշվետվողական դառնալ հանրային ծառայություններ մատուցելիս առնվազն մինչեւ 2016թ.։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն այսօր այս թեմայով քննարկում էր կազմակերպել, որը հանրային իրազեկման եւ հասարակության առաջարկությունների հավաքագրման նպատակ ուներ։ «Ա1+»-ին պարոն Բարսեղյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությանն արդեն առաջարկություններ կան. «Օրինակ՝ Տեղական ինքնակառավարման թափանցիկությանն ուղղված առաջարկներ, չնայած, որ դրանք մեր գործող օրենսդրության մեջ կան, բայց մենք չենք տեսնում։ Պետք է նախնական իրազեկում լինի ավագանու նիստերի մասին, ավագանու նիստերին քաղաքացիների մասնակցության բացարձակ հնարավորություն, եթե նիստը փակ չէ։ Հիմա առաջարկում ենք, որ իշխանությունը պարտավորություն ստանձնի, որ այդ դրույթները կյանքի կոչվի»։ Առաջարկությունները, ըստ Լեւոն Բարսեղյանի, հասարակությունից պետք է հավաքագրվեն մինչեւ ապրիլի 20-30-ը. «Թե ինչքան կվերցնի մեր առաջարկներից, ինչքան չի վերցնի՝ չենք կարող ասել»,-նշեց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավարը։