Օմբուդսմենը՝ արդարադատության նախարա՞ր (տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հերքեց, որ իր մատն էր խառը այն պատմության մեջ, որ արդարադատության նախարարության աշխատակիցների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկեն։ Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ ձայնագրություն էր տարածել, որի համաձայն՝ Արդարադատության նախարարության աշխատակիցները մարդ են ծեծել։ Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել ավելի վաղ, ինչո՞ւ է ՄԻՊ-ը հիմա միայն՝ կառավարության լուծարումից հետո հրապարակել այն, գուցե նա աչք ունի Արդարադատության նախարարի պաշտոնի վրա՞. հարցին Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Չեմ ցանկանում իմ աշխատանքը թողնել, պետք է պաշտոնավարեմ այնքան, որքան նախատեսված է օրենքով, այսինքն` դեռ երեք տարի»: Իրեն տեսնո՞ւմ է առաջիկայում ձեւավորվելիք կառավարության կազմում մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը. «Շրջանառվող լուրերը իմ թեկնածության մասին փորձում են շեղել մեզ ավելի կարևոր խնդրից։ Ես միայն հույս ունեմ՝ ով էլ լինի նոր վարչապետ, կենտրոնացած կլինի մեր ոլորտի վրա, բոլորիս կյանքի վրա, այսինքն` մարդու իրավունքների պաշտպանության վրա, և նախկին վարչապետին ուզում եմ շնորհակալություն հայտնել աշխատանքի համար»։ ՄԻՊ-ը հիշեցրեց, որ փետրվարին Կառավարությունը հաստատել է Մարդու իրավունքների ազգային ծրագիրն և հավելեց, որ իր զեկույցում նշված համակարգային խնդիրներից մեծ մասին լուծում կտրվի այդ ծրագրով. «Եթե նոր վարչապետը կարողանա կյանքի կոչել այդ ծրագիրը, մեր երկիրը շատ նման կլինի Շվեյցարիային»: