Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որ դեպքում բնապահպանության նախարարի գործը չի ուսումնասիրվի. Փաստինֆո

Քաղաքականություն
mhm86472-copy1

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը բնապահպանության նախարարի վերաբերյալ հանձնաժողովն ստացել է ուրբաթ օրը` ապրիլի 4-ի աշխատանքային օրվա ավարտին, և այս պահին այն դեռ ուսումնասիրվում է: Դրանում նշված փաստով վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումը կկայացվի առաջիկա օրերի ընթացքում: Հիշեցնենք, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ վարույթ հարուցելու և նրա կողմից Էթիկայի կանոնները խախտելու փաստը քննության առնելու խնդրանքով: Դիմումի առիթ էր հանդիսացել մարտի 25-26-ին Երևանում անցկացվող հանքարդյունաբերությանը նվիրված միջազգային կոնֆերանսի ընթացքում բնապահպան ակտիվիստների նկատմամբ նախարար Արամ Հարությաւնյանի վիրավորական արտահայտությունը: Ակցիայի մասնակիցներից մեկին նախարարը սպառնացել էր` ասելով. «Չափդ ճանաչիր, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ»: Ավելին՝ այստեղ