Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքագետ. Հայերը դասեր չեն քաղել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Danielyan-Stepan

Հայերը 1915 թվականի պատմությունից դասեր չեն քաղել, Թուրքիայի դեմ կռվելու համար հայ կամավորականների գունդ են ուզում ուղարկել Քեսաբ տեղացի հայերին պաշտպանելու պատրվակով «Նույնը նաեւ եղել է առաջին համաշխարհային պատերազմում, երբ Թիֆլիսից ջոկատներ էին կազմում եւ ուղարկում Թուրքիա եւ այնտեղ գործողություններ կատարում, արդյունքում սկսում էին վրեժը լուծել տեղի հայերից, որոնք ընդհանրապես որեւէ կապ չունեին այդ ամենի հետ»,-ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա նկատում է, որ Սիրիայի պատերազմը մեծ երկրների խնդիրն է, եւ նրանք կարող են օգտագործել փոքր ժողովուրդներին, Հայաստանն այդ պատերազմի հետ գործ չունի. «Հայաստանի արտգործնախարարությունը պարտավոր է հայտարարությամբ հանդես գալ, որ Հայաստանից զինյալներ չկան Սիրիայում»։ Ստեփան Դանիելյանը զգուշացնում է՝ նույնիսկ եթե հայերը զուտ բարոյական աջակցություն հայտնելու համար են խոսում Քեսաբ զինյալներ ուղարկելու սպառնալիքով, պետք է հիշեն, որ այդ սպառնալիքը մի օր կարող է շրջվել Հայաստան պետության դեմ «Պետք է հասկանան, որ դա ինֆորմացիոն դաշտում օգտագործվելու է եւ այնտեղ կան ծայրահեղական ուժեր եւ այդ ծայրահեղական ուժերը կարող են այդ ինֆորմացիայի հիման վրա ջարդեր կազմակերպել արաբական աշխարհի հայերի նկատմամբ»,- նկատում է  նա։ Եթե Հայաստանում լեգիտիմ եւ ազգային իշխանություն լիներ, Քեսաբի դեպքերը կարող էր օգտագործել համազգային համերաշխության մթնոլորտ ստեղծելու եւ սիրիահայերին օգնելու համար,-ասում է Ստեփան Դանիելյանը։ Սերժ Սարգսյանն, ըստ նրա, այդ ուղղությամբ ոչինչ չի անում, ավելին, անում է ամեն ինչ, որ հայ ժողովուրդը համերաշխ չլինի. «Հայաստանի իշխանություններին երկրում համերաշխության մթնոլորտ պետք չի, որովհետեւ իրանք վախենում են, որ ինչ-որ պահից հետո այդ համերաշխության մթոնոլորտը իրենց դեմ կարող է ուղղվել» Այդ քաղաքականությունն իր վատ հետեւանքներն է թողել նաեւ Սիրիայից Հայաստան տեղափոխված հայերի վրա, նրանք արդեն հետ են վերադառնում իրենց երկիր եւ նույնիսկ դեմ չեն տարրալուծվել այլ ազգերի մեջ «Նրանք տեսան անարդար հասարակություն, ոչ էֆեկտիվ պետություն, անտարբերություն, որի հետեւանքով իրենք հիասթափվեցին, որի պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է»,-հիշեցնում է «Ա1+»-ի զրուցակիցը։