Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՌԴ-ին ձեռք չէր տալիս այդպիսի վարչապետ» (տեսանյութ)

Քաղաքականություն
f6ef947887a84f599329102da1f8dd39

Հայաստանի Հանրապետության նոր վարչապետի ընտրությունը կախված է, թե ինչ գործառույթ պետք է նա անի, վստահ է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը. « Նա կլինի կամ ժամանակավոր կամ վարչապետ, ով հետագայում կդառնա նաեւ նախագահ։ Պետք է նախ իմանալ, թե նա ով նախաձեռնել է այս ամենը, ինչ է ուզում անել»։ Արմեն Բադալյանը վստահ է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ոչ մի կապ չուներ 4 ոչ իշխանական ուժերի պահանջի հետ. «Այստեղ անգամ հասարակության գործոնը կապ չուներ։ Մենք տեսել ենք, որ 100,000- ավոր մարդիկ են դուրս եկել փողոց, բայց ոչինչ չի եղել։ Նրանք չեն ստիպել վարչապետին հեռանալ»,- ասում է նա։ Փորձագետը չի հերքում , որ ամեն ինչի հետեւում Ռուսաստանն է կանգնած. «Ռուսաստանին ձեռք չէր տալիս մի վարչապետ, որի մի աչքը միշտ արեւմուտքում էր»։