Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քեսաբահայերի աջակցության ակցիա Թբիլիսիում

Քաղաքականություն
save

Ապրիլի 6-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվեց հոգեհանգստի արարողություն Սիրիայի պատերազմում զոհվածների հոգու խաղաղության համար: Սգո արարողությանը ներկա էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Այնուհետև Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի, «Վրաստանի Հայ Համայնքի», «Թբիլիսիի Հայերի Վեհաժողովի» նախաձեռնությամբ, հայերից կազմված խումբը՝ հոգևոր հայր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի ուղեկցությամբ, եկեղեցուց տեղափոխվեց Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքի մոտ: Բողոքի ցույցի մասնակիցները՝ Վրաստանի և ՀՀ պետական դրոշներով և պաստառներով զինված, պահանջեցին դադարեցնել Սիրիայում խաղաղ բնակչության դեմ ուղղված բռնությունները և պատասխանատվության ենթարկել Թուրքիային՝ քաղաք Քեսաբի և հարակից շրջանների վրա հարձակված ահաբեկչական խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու համար: