A
A
Կոֆեի բաժակ նայող չեմ. Վ. Այվազյանը՝ վարչապետի հրաժարականի մասին (տեսանյութ)
ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր հրաժարվեց պատասխանել Տիգրան Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ հարցերին՝ ասելով, որ տեղեկացված չէ. «Ես կոֆեի բաժակ նայող չեմ եւ չեմ կարող ասել՝ ինչ է լինելու: Ենթադրություն անելուց հուշտ չեմ լինում, բայց չեմ ուզում պատասխանել»։ Այնուամենայնիվ, Վարդան Այվազյանը միայն մի բան հավաստիացրեց, որ այդ որոշումը կուսակցական էր եւ կապված չէր ոչ իշխանական 4 ուժերի ակտիվության հետ: