Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակիչներն իրենց տներում ապահով անկյուն են փնտրում (տեսանյութ)

Հասարակություն
3fd177b2094e2794bbd49d8164608ce8

Սայաթ- Նովա 7 շենքի պատերը ամեն պահի կարող են դժբախտ պատահարի պատճառ դառնալ։ Բնակիչներն իրենց տներում առավել ապահով անկյուններ են փնտրում։ Տիկին Ռիփսիկը վստահեցնում է՝ տան ճաքերը առաջացել են բակում նոր շենքի հիմքերը փորելու ժամանակ։ Կառուցապատող «Լարկո գրուպ» ընկերության շինարարության ղեկավար Կարեն Աբգարյանն այլ կարծիքի է. «Էդ ճաքերը հին են, շուտվանից կան, մեզնից չի , ճաքերի համար պետք է մեծ տեխնիկա աշխատի, իսկ տեխնիկա չի աշխատել, ձեռով ենք փորել»։ Շենքի բնակիչները նաեւ պնդում են, որ չեն պահպանվում շինարարության նորմերը, հաշվի չեն առնում բակի անցուդարձը։ Բնակիչները ոչ միայն բողոքում են տների սեյսմակայունությունից: Ընթացող շինարարության պատճառով նրանք զրկվել են արեւի լույսից, որի հետեւանքով տանիքի ձյունը չի հալչում։ Նախատեսված շենքի դեռ 2 րդ հարկը պատրաստ չէ, սակայն այն իր բաձրությամբ հասնում է 5 հարկանի շենքի 3-րդ հարկին։ Երբ 12 հարկանի նորակառույցը ամբողջությամբ պատրաստ լինի, հարակից շենքերի բնակիչները արեւի լույսի մասին ընդհանրապես կարող են մոռանալ։ Տեսանյութը՝ քիչ անց