Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հենց այս պահին Կառավարությունը պիտի հրաժարական տա»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
սդ1

ՍԴ-ն այսօր հրապարակեց իր որոշումը: Այն միանշանակ չընդունվեց: ՍԴ որոշումը խրթին էր ու անգամ դիմումատուները, որոնք փորձառու իրավաբաններ էին, հավելյալ ժամանակի կարիք ունեին` հասկանալու եւ մեկնաբանելու որոշումը: ՍԴ-ն իր մեկ ու կես ժամ տեւած որոշման հրապարակման մեջ նշեց նաեւ` վերահաշվարկման են ենթակա մինչ այդ կատարված կուտակային վճարները: Դիմող կողմը՝ «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունն ու 4 ոչ իշխանական ուժերը, որոնք 2 օր շարունակ վիճարկում էին օրենքի հատկապես պարտադիր բաղադրիչի կիրառման հարցը, բարձր դատարանի որոշումը դեռ պետք է ուսումնասիրեն ու նոր միայն եզրահանգումներ անեն. Իրավաբան Արտակ Զեյնալյանը կարծում է` դիմումն ամբողջությամբ բավարարված է: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը 2 օր ժամանակ է ուզում. «2 օր տվեք մեզ` ստանանք փաստաթուղթն ամբողջական եւ մեր վերջնական տեսլականն ու ապագա ռազմավարությունը ներկայացնենք նաեւ հանրությանը»: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ «Քաղաքական պատասխանատվություն ունենալու դեպքում հենց այսօր հենց այս պահին ՀՀ Կառավարությունը պիտի տա հրաժարական»: ՍԴ շենքի դիմաց հավաքվել էին «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամները: Սեւակ Ծատուրյանը փաստում է. «Որ ասում էին 10 տարի աշխատել ենք այս օրենքի վրա եւ շատ լավ օրենք է, դա հերքվեց: Ես կասկած ունեմ, որ կարճ ժամանակում կհասցնեն կամ կկարողանան այս օրենքը շտկել»: Պետք է զգոնությունը չթուլացնել՝ ասում է նախաձեռնության անդամ Մանուկ Զաքարյանը։ «ԴԵՄ ԵՄ»-ը ապրիլի 12-ին կրկին հրավիրում է մեծ հավաքի. տեղն ու ժամը դեռ հստակեցվում են։