Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քեսաբահայերը ծայրահեղ վիճակում են» (տեսանյութ)

Քաղաքականություն
arm139635956959

Քեսաբահայերը ծայրահեղ վիճակում են գտնվում։ Ահազանգում է «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը՝ առաջարկելով միանալ դրամահավաքին, որը կուղղվի սիրիահայերին օգնությանը. «Վերջին երեք տարվա ընթացքում իրավիճակը Քեսաբում լարված էր, այն սրվեց թուրք գրոհայինների հարձակման ժամանակ»,- ասաց կազմակերպության անդամ Դիաննա Քարազյանը։ Հասարակական կազմակերպության տվյալներով՝ ներկայումս Քեսաբում մնացել է 19 հայ՝ հիմնականում տարեցներ։ Շուրջ 600 ընտանիք տեղափոխվել է Լաթաքիա. «Մենք երեկ ունեցանք նրանցից մի քանիսի հետ հանդիպումներ, նրանք շատ վատ վիճակում են գտնվում։ Նրանց մեջ կան մեր կազմակերպության անդամներ, ովքեր տեղեկատվություն են փոխանցում սիրիահայերի վիճակի մասին»,- հավելեց ՀԿ-ի անդամ Հակոբ Կազանջյանը։ Կազմակերպության տվյալների համաձայն՝ Քեսաբում հայեր չեն սպանվել, տվյալ պահին կորած են 11 անձինք։ Նրանցից Սարգիս Բալխյանը նշեց, որ իրենք ուզում են հանգանակված գումարի 70 տոկոսը ուղարկել Սիրիա, իսկ 30 տոկոսը պահել Հայաստանում. «Քանի որ շատ սիրիահայեր կան, ովքեր դեռ Հայաստանում են բնակվում ու մեկնելու նպատակ չունեն, իսկ Քեսաբում վիճակը կարող է նույնը մնալ, ինչպես Հալեպի դեպքում՝ զինված բախումները չդադարեն։ Ուստի մենք որոշել ենք այդ գումարները պահել և հարկ եղած դեպքում դրանցով աջակցել հայաստանաբնակ սիրիահայերին»։