Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը՝ դիվանագիտական գործիք (տեսանյութ)

Քաղաքականություն
Artak-Davtyan

Ռուսաստանյան լրատվամիջոցների՝ վերջին ժամանակներս քեսաբահայերի հետ կատարվածը դատապարտող հոդվածներով հանդես գալը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով, կարելի է նաև դիվանագիտական գործիք որակել: Ըստ նրա` ձևավորվում է նոր աշխարհակարգ, և Հայաստանը պետք է որոշի իր տեղն այդ աշխարհակարգում: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը Ղրիմի հարցում, ապա դա, ըստ պրն Մելքումյանի, հակասեց մեր արտաքին քաղաքականության կողմից որդեգրված «և-և»-ի սկզբունքին: Իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը ճիշտ չի համարում ՄԱԿ-ում Հայաստանի հետ միասին «դեմ» քվեարկած ոչ ժողովրդավարական երկրների պահվածքը: Անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի կողմից կառավարության հրաժարականի պահանջին՝ ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ «քառյակը» բնականոն հունով իր աշխատանքը շարունակելու է, և մոտ ժամանակներս մարզերում կանցկացվեն իրազեկված հանդիպումներ. «Մենք ասում ենք՝ հարգելի կառավարություն, դուք ձեր կողմից ստանձնած հիմնական ծրագրերը չեք կատարել, դրանց անդրադարձը ժողովրդի վիճակի վրա շատ վատ է»: Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե ՀՀԿ ներսում կան տարաձայնություններ, ՀՀԿ-ական Արտակ Դավթյանն ասաց. «ՀՀԿ-ի ներսում ընդհանրապես թևերի մասին խոսելը անհեռանկարային զբաղմունք է, որովհետև այդ թևեր ասվածը գոյություն չունի ՀՀԿ-ում»: ԲՀԿ պատգամավորն էլ հերքեց այն լուրերը, թե իշխանական կողմից ԲՀԿ-ի գործարար շղթայի վրա ճնշումներ են գործադրում: