Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոս Անջելեսում գրանցվել է 5.1 մագնիտուդով երկրաշարժ

Հասարակություն
49eed23ee96a971d2d8cdcd6b0e07a9d

Այս գիշեր Լոս Անջելեսում գրանցվել է 5.1 մագնիտուդով երկրաշարժ։ Այն ցնցել է նաև շրջակա համայնքները, իսկ որոշ թաղամասերում շարքից հանել գլխավոր ջրագծերը։ Քիչ անց երկրաշարժին հաջորդել է ավելի քան 20 հետցնցում։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Շտապօգնության ծառայության պաշտոնյաները հայտնել են, որ միայն մեկ մարդ է ստացել թեթև վնասվածքներ։ «Այս գիշերվա երկրաշարժը երկրորդն է մեկ շաբաթվա ընթացքում և մեզ հիշեցնում է, որ պատրաստ լինենք»,- ասել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին։