Ընդհանուր սահմանը պարտադիր չէ. Տատյանա Վալովայա
Ժամանակակից աշխարհում ընդհանուր սահմանների առկայությունը պարտադիր չէ ինտեգրացիոն գործընթացների համար,- այս մասին այսօր«Հայաստան- ՄՄ. Հնարավորություններ և մարտահրավերներ» ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց ԵՏՀ կոլեգիայի Տատյանա Վալովայան անդրադառնալով այն հարցին ընդհանուր սահմանների բացակայությունը կարող է անհնար դարձնել ՀՀ անդամակցությունը ՄՄ-ին: Նա նշեց, որ համաժողովի քննարկվող թեման զուգադիպում է Եվրասիական ինտեգրացիոն գաղափարի 20 ամյակին, իսկ գաղափարի հեղինակը Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևն է եղել: «Երբ Ղազախստանի նախագահը առաջ քաշեց Եվրասիական ինտեգրացիայի գաղափարը, ԱՊՀ մնացած նախագահները անտարբեր էին այդ գաղափարի հանդեպ՝ համարելով այն ռոմանտիկ: Բայց երբ երազանքները ճիշտ են լինում և բխում են ժողովրդի շահերից, ապա դրանք մի օր իրականանում են»,- ասաց Տատյանա Վալովայա՝ հույս հայտնելով, որ Հայաստանը շատ շուտով կավարտի անդամագրությանն ուղղված բոլոր աշխատանքները՝ դառնալով ՄՄ լիարժեք անդամ: Տատյանա Վալովայան նշեց, որ միայն այն, որ Հայաստանը զուտ տնտեսական գործոնը հաշվի առնելով միանում է ՄՄ-ին, արդեն խոսում է միության արդյունավետության մասին: «Սա առաջին լուրջ տնտեսական միությունն է հետխորհրդային միության տարածքում, որը համապատասխանում է բոլոր այն չափանիշներին, որոնք գոյություն ունեն աշխարհում ու դրանք կտան իրենց արդյունքները».-ասում է նա: