Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կորոշի՞ ռուսների ապագան

Տնտեսություն
MHM86641

«ՄՄ տնտեսական տարածքը ցույց տվեց, որ այն պլատֆորմը, որը ձևավորվում է այստեղ, շատ մոտ է մեր տնտեսական համակարգին և զարգացվածության աստիճանին»,-այսօր «Հայաստան-Մաքսային միություն, հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշեց, որ Հայաստանը սերտ դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ և  չի կառուցել նոր հարաբերություններ՝ ի հաշիվ այդ հարաբերությունների: «Մենք մերժում ենք որևէ գործընկերոջ հետ հարաբերությունների ստեղծումը՝ մյուսի  հետ ունեցած հարաբերության հաշվին»,-ասաց նա: Վարչապետն անդրադարձավ նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին։ «Վերջին հինգ տարիներին ՀԱՊԿ-ի շրջանակում տեղի են ունեցել որակական փոփոխություններ: ՀԱՊԿ-ը ընդունել է այնպիսի որոշումներ, որոնք ուժեղացնում են մեր անվտանգության ապահովման երաշխիքները: Սա կարևորագույն բաղադրիչն է մեր քաղաքական որոշման համար»,-ասաց նա: Ինչ վերաբերում է ՄՄ-ին անդամակցության պարագայում ՀՀ-ի ինքնիշխանության կորստի հարցին, ապա վարչապետը նշեց, որ Հայաստանը հանդես է գալու որպես իրավահավասար մասնակից և իր որոշումները ազդելու են այն դաշտի վրա, որը վերաբերում է մի մեծ շուկայի՝ 170 մլն բնակչությամբ: Հեռարձակումը՝ «Արմնյուզի»