Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունից պետք է ազատվել ամբողջական». Ա. Զուրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
MYgmspYRu3E

ԺՈՒԿ կուսակցության ղեկավար Մանվել Գասպարյանը Ազատության հրապարակում, «Ժառանգության» նախահավաքի ժամանակ նշեց, որ իրենց պայքարի սկիզբը այս հրապարակից է լինելու.«Որեւիցե մի երկրում չկա պայքար առանց ժողովրդի»։ Վերակազմավորված ՀՀՇ անդամ Արարատ Զուրաբյանն էլ պնդեց, թե պայքարը պետք է շարունակվի, եւ պետք է ազատվել Սերժ Սարգսյանից։ «Այսօր ընդդիմադիրների բերանից կորել է ընդդիմադիր բառը, ասում են՝ ոչ իշխանական ուժեր։ Ասեմ, որ միայն ընդդիմությունը կարող է վեր կենալ ու պայքարել իշխանությունների դեմ։ Իշխանությունների դեմ չի կարելի պայքարել մաս-մաս, այս իշխանությունից պետք է ազատվել ամբողջական. Պետք է ազատվել Սերժ Սարգսյանից, Կառավարությունից»,-ասաց պարոն Զուրաբյանը։ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների, առանց այս երկգլխանի հրեշի, որ չի հեռանում։ Ազատ, Անկախ Հայաստան»,-բղավեց «Պահպանողական» կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։