Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու էին պղտոր ջուր տվել նախարարին

Հասարակություն
mhm86472-copy1

Հայաստանում հանքավայրեր շահագործողներն ավելի շատ վնաս են տալիս, քան օգուտ. այսօր հայտարարեց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Նրա պնդմամբ՝ միայն Թեղուտի հանքավայրը հետագայում վերածվելու է 600մ խորությամբ խոռոչի, որի հետևանքով ջրազրկման և չորացման վտանգի տակ կհայտնվեն շրջակա անտառները: Համահայկական բնապահպանական ճակատի համակարգողներ Եղիա Ներսիսյանը և Աննա Աղլամազյանը մանրամասնեցին «Հանքարդյունաբերական միջազգային կոնֆերանսում» տեղի ունեցած միջադեպը: Աննա Աղլամազյանը նշեց. «Այն պղտոր ջուրը, որը մենք տվեցինք նախարարին, դա այն ջուրն է, որը խմում է ամբողջ Սյունիքի մարզի բնակչությունը, ինչու ոչ՝ ամբողջ ժողովուրդը»: Եղիա Ներսիսյանը անդրադարձավ նաև այսօր կայանալիք վարչապետի և բնապահպանների միջև երկխոսությանը: Նա հավաստիացրեց. «Ոչ Համահայկական բնապահպանական ճակատից է որևէ ներկայացուցիչ մասնակցելու, ոչ էլ՝ Թեղուտից, ուստի ես չգիտեմ, թե վարչապետն ում հետ է երկխոսելու»: