Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրա Զոհրաբյանը՝ Աշոտյանի ինտելեկտի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
cfe2093829eef78e148ba47e159bf4ff

Ինտելեկտին պարբերաբար հղումներ անելուց առաջ գոնե աշխատեք, որ ձեր և այլ կարկառուն ներկայացուցիչ օգտատերերի ֆեյսբուքյան ճախրանքներում խայտառակ ուղղագրական սխալներ չլինեն: Ես չեմ պնդում, որ դա պարզ տառաճանաչության ու գրագիտության պակաս է, բայց հակառակ վարկածն էլ հերքել չեմ կարող։ Խոսքը մայրենիով արված գրառումների մասին է»,- նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ Արմեն Աշոտյանի՝ ինտելեկտուալ լինելու մասին կոչից հետո։ ԱԺ-ում շարունակվում է քննարկվել «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարության ներկայացրած նախագիծը։ «Սովորելը երբեք ուշ ու ամոթ չէ, ինքնուսույցներ վարձեք, փողը այլ ֆունկցիոնալ նշանակություն ևս ունի՝ բացի ընտրություններ կեղծելուց»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: